Երևան-Իջևան ճանապարհին անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ և դիմել փախուստի. Ոստիկանություն


00:33 , 17 հոկտեմբեր, 2021

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ և պատահարի վայրից դիմել փախուստի:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: