Պոգբա․ ՄՅՈՒ-ն արժանի էր պարտության


23:55 , 16 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ԱՊԼ 8-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտության մասին։

«Արժանի էինք պարտության։ Անկեղծ ասած, արդեն երկար ժամանակ է, նման խաղեր ենք ունենում։ Չենք լուծել խնդիրը․ պարզ և հիմար գոլեր ենք բաց թողնում։

Պիտի աճենք, խաղանք փորձի հաշվին։ Պիտի լուծում գտնենք, պիտի փոխվենք»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է BBC-ն։