Վանն ու Ուրարտուն ոչ-ոքի խաղացին


18:33 , 16 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

VBET ՀՊԼ 9-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդալ:

12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ֆիլիպովը: 60-րդ րոպեին Օլեգ Պոլյակովը խփեց պատասխան գոլը:

Այս խաղից հետո «Վանը» 8 միավորով 8-րդն է: «Ուրարտուն» 6-րդն է 10 միավորով: