Armenpress.am-ը գրում է․
Գերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս պաշտոնում իր հրաժեշտի այցն է կատարել այդ երկիր: