«Ալիև, վերջդ եկել է». Մհեր Արմենիա


10:47 , 16 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) սպառնացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Ալիև, վերջդ եկել է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մհերը:

Գրառման մեկնաբանություններում օգտատերերը կատակել են. «Մհեր ջան, Արծրուն Հովհաննիսյանի մոտ կուրսեր եք անցե՞լ», «Իսկ դուք ի՞նչ եք ծխում», «Իսկ ինչո՞ւ սրտիկների ֆոնին»,- գրել են օգտատերերը:

Հիշեցնենք, որ ամսիներ առաջ էլ Մհեր Արմենիան հիմնադրել էր «Ազգի ձայն» կուսակցությունը: