Ադրբեջանը չի թաքցնում, որ ունի առնվազն 1 սպանված զինվորական՝ Աֆղան Բահրամ օղլու Խամզաև


12:52 , 15 հոկտեմբեր, 2021
Ադրբեջանը չի թաքցնում, որ ունի առնվազն 1 սպանված զինվորական՝ Աֆղան Բահրամ օղլու Խամզաև։ Թշնամին ասում է, թե իրենց զինվորը սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակից։ Հայկական կողմը հերքում է։ Պաշտոնապես հերքում է, բայց ես ուրախ կլինեմ, եթե իրականում մերոնք այդկերպ պատժեն թշնամուն։
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե Մատաղիսից Քարվաճառ ճանապարհին, որի մեծ մասը մեր հսկողության տակ է, կրակահերթի տակ է հայտնվել ադրբեջանական ավտոշարասյունը։ Թշնամին կորուստներ չունի։ Ռուսները չեն նշում, թե ով է կրակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, ճիշտ նույնկերպ, ինչպես որ չեն նշում, թե կոնկրետ ով է կրակում հայկական բնակավայրերի վրա։
Պատրաստ լինենք թշնամու նոր սադրանքների, որոնք կարող են լինել ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի ու Տավուշի ուղղությամբ։ Խուճապի կարիք, իհարկե, չկա, բայց պատրաստ լինել կրակոցների մասին նոր տեղեկությունների, պետք է։