Ադրբեջանում զինվորական է ինքնասպան եղել


12:36 , 15 հոկտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանում ինքնասպան է եղել այդ երկրի զինված ուժերի զինծառայող, ենթասպա Նամին Ռուսլան օղլի Մամեդովը։ Նա գտնվել է արձակուրդի մեջ։ Ինքնասպան եղած զինվորականին գտել են իր տանը։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ադրբեջանական ռազմական դատախազությունում, ընթանում է քննություն։