Ռեալի հարձակվողը կարող է տեղափոխվել իտալական թիմ


12:13 , 15 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ֆիորենտինան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչով: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:

Իտալական ակումբը ցանկանում է հունվարին վարձակալել 23-ամյա սերբին, որով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»:

23-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմում է 2019 թվականից: