Ադրբեջանցի զինծառայող 19-ամյա Համզաև Աֆղան է, ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ. Ադրբեջան Պոստֆակտում


11:02 , 15 հոկտեմբեր, 2021

Auroranews.am-ը գրում է.
Ադրբեջան Պոստֆակտում տելեգրամի ալիքը հայտնում է. «Ադրբեջանական բանակի զինծառայող, Գորանբոյի շրջանի Բորսուլու գյուղի բնակիչ 19-ամյա Համզաև Աֆղան է, ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ Արցախի և Ադրբեջանի օկուպացրած տարածքների շփման հատվածում...

Մեր տեղեկություններով ադրբեջանական խրամատում միջանձնային վեճ է եղել, որի հետևանքով ադրբեջանցիները իրար վրա են կրակել: Վերոնշյալ օկուպանտը սպանվել է ոչ թե հայկական, այլ հենց իրենց՝ ադրբեջանական գնդակից:

Միջանձնային վեճ եղել է նաև երեկվա միջադեպից 2 օր առաջ»։