Արցախի Հարավ գյուղի դիրքերում փոխհրաձգություն է եղել, կրակոցներն այս պահին հիմնականում դադարել են. գյուղապետ


00:02 , 15 հոկտեմբեր, 2021

News.am-ը գրում է․

Գյուղի դիմացի դիրքերում մեր զինծառայողների եւ ադրբեջանական ուժերի միջեւ փոխհրաձգություն է եղել, բայց գյուղի ուղղությամբ չեն կրակել՝ գյուղին վնաս չի հասցվել, խուճապ չկա, նորմալ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը:

«10 րոպե առաջ կարճաթեւ կրակահերթ եղավ, բայց հիմնական կրակոցները դադարել են»,- հայտնեց գյուղապետը:

Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

« Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում»,- նշված է հաղորդագրությունում: