Բոլորս կարոտում ենք Քրիստիանին․ Կյաեր


15:57 , 14 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Միլանի» և Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը խոստովանել է, որ կարոտում է «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին ազգային հավաքականում:

«Երբ Քրիստիանը հեռացավ թիմից, մենք՝ ֆուտբոլիստներով, ավելի միասնական դարձանք: Նրա թողած դատարկությունը լրացվեց: Մենք լավագույնս դուրս եկանք այս իրավիճակից: Իհարկե, բոլորս կարոտում ենք Քրիստիանին, բայց միևնույն ժամանակ, թիմը վերջին ժամանակներում անհավանական աճ է գարնցել:

Մենք բոլորս այս ամենի մասն ենք կազմում։ Հավաքականում խաղալը յուրահատուկ բան է, բայց ամեն ինչ կարող է ավարտվել ցանկացած պահի:

Քրիստիանը մեզ համար օրինակ դարձավ: Մենք միասին խաղում էինք 10-12 տարի, և անձամբ ինձ համար նա անհավանական մարդ է»,- մեջբերում է Կյաերին Calciomercato-ն։