«Ոսկե գնդակը» բաժին կհասնի Մեսսիին․ Պոչետինո


13:11 , 14 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, թե իր կարծիքով կստանա «Ոսկե գնդակը»։

«Մրցանակը բաժին կհասնի Մեսսիին։ Եվ, եթե անգամ ես նրան մարզելիս չլինեի, կրկին իր անունը կտայի։

Դա քննարկման ենթակա չէ։ Երկրորդ տեղում կնշեի Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ երրորդում՝ Կրիշտիանու Ռոնալդուին»,- այս մասին արգենտինացի մասնագետը նշել է Cope-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին Փարիզում։