Հրետանավորները վարժանքներ են իրականացրել. ՊՆ


20:15 , 13 հոկտեմբեր, 2021

Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական վարժանքներ։

Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, ստացված կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։