Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների բանակցությունները


14:06 , 13 հոկտեմբեր, 2021
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դանիլովի վանքում եռակողմ հանդիպում է սկսել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության  նախագահ շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքուր Փաշազադեի հետ:

Հանդիպմանը նա կողմերին կոչ է արել միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու «փորձերին»:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, չորեքշաբթի այս մասին հայտնել է պատրիարքի մամուլի ծառայությունը: