Որ դեպքում թեստավորման 14-օրվա պահանջը կվերացվի. մանրամասնում է մասնագետը


13:53 , 13 հոկտեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է.

Այս պահին աշխատողների համար թեստավորման 14-օրվա պահաջի մեջ որեւէ փոփոխություն չի կատարվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: