Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է իրանական Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց


11:53 , 13 հոկտեմբեր, 2021

Aysor.am-ը գրում է.

Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

«Ուղղակի կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե ցամաքային, խոչընդոտ է մարդկային շփումների և առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքին անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման համար», - ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Նա նշեց, թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։

«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Քննարկեցինք նաև փոխադարձ չվերթների հավանականությունը», - ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: