Ինչ «պայմանավորվածություններ է ձեռք բերել» Նիկոլը Պուտինի հետ


10:26 , 13 հոկտեմբեր, 2021

Iravunk.com-ը գրում է.

Անդրադառնալով Պուտինի հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրում է. «Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»:

Մնում է հասկանալ՝ այդ ի՞նչ «ձեռք բերված պայմանավորվածությունների» մասին է խոսքը, որոնք Նիկոլը համարում է «շատ արդյունավետ» եւ պատրաստակամություն է հայտնում «կյանքի կոչել»: