Բանն այն է, որ Բաքվում շատ լավ հասկանում են, որ հենց ահաբեկիչների ներկայության մասին պնդումներն են ամենամեծ վտանգը, քանի որ այսօրվա աշխարհում բավական ընկալելի է համարվում, երբ որևէ պետություն անդրսահմանային զինված գործողություն է իրականացնում հակաահաբեկչական նպատակներով։
Ի դեպ, նույնիսկ մինչև Թեհրան-Բաքու վերջին լարումն ու «զորավարժությունների պատերազմը» ևս բազմիցս նշել եմ, որ Հարավային Կովկասում հակաահաբեկչական միասնական պայքարը նոր և արդյունավետ ուղղություն կարող է դառնալ Հայաստան-Իրան հարաբերություններում։