Բարսելոնայի փոխնախագահը խոսել է Հոլանդին ձեռք բերելու հնարավորության մասին


13:39 , 11 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին տեղափոխելու ակումբի հնարավորությունները:

«Ես չեմ տեսնում Հոլանդի հետ պայմանագրի ստորագրման հնարավորություն: Նախագահը և գլխավոր տնօրենը խոսում էին այդ մասին:

Նախորդ նախագահի օրոք խաղացողներ էին գնում` առանց մտածելու՝ կարող ենք վճարել նրանց աշխատավարձը, թե՝ ոչ: Սա հանգեցրեց նրան, որ պարտքը շարունակեց աճել:

Հոլանդն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Մինչև հաջորդ տարի մենք կտեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը և ինչպիսի խաղացողներ կարող ենք ձեռք բերել: Մենք միշտ ցանկանում ենք լինել լավագույնը: Այժմ մենք պետք է տան հիմքը դնենք, որն այժմ գտնվում է ավերակների մեջ: Եկեք նախ կենտրոնանանք դրա կառուցման վրա, իսկ հետո տեսնենք, թե ինչ կարող ենք անել», – մեջբերում է Յուստեին AS-ը: