Ինչ տեսք է ունենալու iPhone 14 Pro-ն․ հրապարակվել է հավաստի լուսանկար


12:47 , 11 հոկտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ցանցային հուսալի ինսայդեր Բեն Գեսկինը, ով մշտապես հրապարակում է հետաքրքիր ռենդերներ եւ կոնցեպտ-արտներ՝ տարբեր լրատվական արտահոսքերի եւ շրջանառվող խոսակցությունների հիման վրա, հրապարակել է iPhone 14 Pro-ի լուսանկարը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեխնոլոգիաների եւ գաջեթների սիրահարների շրջանում, ովքեր արդեն նշել են, թե այս նոր ենթադրյալ մոդելն ինչ արտաքին առանձնահատկություններ է ունենալու։