Հրդեհ է բռնկվել Լիբանանի նավթավերամշակման գործարանի պահեստարանում


11:32 , 11 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին հրդեհ է բռնկել Լիբանանի հարավի «Ազ Զահրանի» նավթավերամշակման գործարանի պահեստարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիբանանի Al Jadeed հեռուստաալիքը:

Ինչպես նեշել Է Jerusalem Post թերթը, այրվել է բենզինով ցիստեռններից մեկը: Al Jadeed-ն ընդգծում է, որ գոյություն ունի կրակի տարածման սպառնալիք, ինչի պատճառով Լիբանանի բանակի զինծառայողներն զբաղվում են մերձակա շրջաններից բնակչության տարհանմամբ: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: