Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Շահինյանը դուրս մնաց հետագա պայքարից


22:13 , 9 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեականները շարունակում են պայքարը:

Շահինյանը հաղթանակ էր տոնել որակավորման փուլում և 1/8 եզրափակչում: Արթուրը քառորդ եզրափակչում 0-5 հաշվով պարտվեց Դանիայի ներկայացուցիչ Տուրպան Ալի Ալվիևիչ Բիսուլտանովին: Վերջինս իր հերթին պարտվեց կիսաեզրափակչում, և Արթուրը զրկվեց սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունից: