Մեկ օրում ադրբեջանցիների կրակոցից մի խաղաղ բնակիչ է զոհվել Արցախում և մեկ զինվորական` վիրավորում ստացել Երասխում


17:09 , 9 հոկտեմբեր, 2021

Մեկ օրում ադրբեջանցիների կրակոցից մի խաղաղ բնակիչ է զոհվել Արցախում և մեկ զինվորական` վիրավորում ստացել Երասխում։ Փաստորեն, տարածաշրջանում վճռորոշ ազդեցություն ունեցող բանակի ղեկավարի խաղաղության օրակարգի առաջարկություններին բանի տեղ դնող չկա։ Զարմանալի է, բա չեն վախենում, որ կառավարության հաջորդ նիստում շատ խիստ հանձնարարականներ կհնչեն։ Տպավորություն է ձևավորվում, որ Ալիևի գլխին սև ու մութ ամպեր են գոյանում։ Նա հավանաբար տեղյակ չի, որ ժողովուրդը պողպատե մանդատ է շնորհել նորին գերազանցություն, անպարտ հերոսին։