14:10 , 9 հոկտեմբեր, 2021Armlady.am-ը գրում է.
Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Աննա Մանուչարյանի դստերը՝ Արփիին:

Դերասանուհի Աննա Մանուչարյանը տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին:
Չնայած դրան՝ Աննան շարունակում է հանդես գալ ներկայացումներում:
Վերջին շրջանում նա առհասարակ հարցազրույցներ չի տալիս, սակայն տարիներ առաջ անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել:
Գաղտնիք չէ, որ դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է ամուսնացել:

20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին:

Աննան վաղ տարիքում է ամուսնալուծվել և ստիպված է եղել միայնակ մեծացնել դստերը:

Դերասանուհու խոսքով՝ ամուսնալուծությունից հետո իր նախկին ամուսինը երբեք ցանկություն չի հայտնել տեսնելու իրենց դստերը:

«Ես դպրոցից առաջ եմ նախապատրաստել նրան, որ անակնկալի չգա, որ ինչ-ինչ հարցերի պատասխանելիս իրեն վատ չզգա:

Որևէ մեկը՝ հայրը, տատիկը, պապիկը, հորեղբայրը, տարիների ընթացքում չի հետաքրքրվել նրանով, չի շնորհավորել նրան»,- տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Աննան:

Շատերը մինչ օր զարմանում են, որ Աննան այդքան մեծ դուստր ունի:

Արփին բավական ակտիվ է ինստագրամում, պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում:
View this post on Instagram