Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցում


22:11 , 8 հոկտեմբեր, 2021

Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում հոկտեմբերի 9-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Սարալանջի փողոցի 144/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կկազմակերպվի չկարգավորվող հետիոտնային անցում, որի դիմացի հատվածներում, վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով, երթևեկության երկու ուղղություններով կտեղակայվեն աղմուկային շերտեր:

Ճանապարհային ոստիկանություն