Ըմբշամարտի ԱԱ․ Գևորգ Ղարիբյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ


15:56 , 8 հոկտեմբեր, 2021
Armsport.am-ը գրում է.
Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում ճապոնացի մարզիկին 4:2, սակայն 1/8-ում պարտվեց իրանցի ըմբիշին:
Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Մալխաս Ամոյանը