«Հայրենիքը կադաստրային արժեքներով չեն չափում, որևէ մեկը նման պատկերացում չունի»․ իշխող խմբակցության պատգամավորը մեկնաբանել է Շուշիի մասին Փաշինյանի հայտարարությունը (Video)


14:38 , 8 հոկտեմբեր, 2021

Aysor.am-ը գրում է.

«Հայրենիքը կադաստրային արժեքներով չեն չափում, որևէ մեկը նման պնդում չի արել», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք հայրենիքը, հայրենիքի քաղաքները «կադաստրային արժեքով», շենք-շինություններով գնահատել և համարել, որ եթե Շուշիում բնակելի շենք չի կառուցվել, ուրեմն այն կարելի է հանձնել, կամ օրինակ, եթե Չարենցավանում բնակելի նոր շենք չի կառուցվել, Չարենցավանը հանձնելու վտանգ կա։

«Որևէ մեկը նման պատկերացում չունի հայրենիքի մասին», - շարունակեց Թունյանը։ Նա կարծիք հայտնեց նաև, որ հայրենիքը միայն ելույթներով, կենացներով չեն սիրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: