ՏԻՄ ընտրությունները կլինեն 3 օր․ արդյունքում կունենանք 79 համայնք․ Գնել Սանոսյան (Video)


12:00 , 7 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Տիմ ընտրություններ կլինեն երեք օր՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նշեց, որ այդ որոշումը կայացվել է՝ կապված ժամկետների պահպանման հետ։

«Արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին և հինգ համայնք, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել։ Մնացած 72 համայնքը ինչ-որ կերպ միավորվել, խոշորացվել են։ Առաջին որոշմամբ մենք 441 համայնք միավորում ենք 38 համայնքային միավորի փնջերի մեջ»,–հայտնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: