Բարսելոնան Գավիի հրաժարագինը ցանկանում է դարձնել 500 մլն եվրո


23:28 , 5 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» ցանկանում է վերանայել թիմի կիսապաշտպան Գավիի պայմանագիրը: 17-ամյա խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ-ը: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թ., իսկ հրաժարագինը կկազմի 500 մլն եվրո, հաղորդում է Diario Sport-ը: Այս պահին հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո: 

Գավին հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի շրջանակում առաջիկայում կայանալիք հանդիպմանը կամ հանդիպումներին: