Ըմբշամարտի ԱԱ. Անդրեասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում


22:25 , 5 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Մրցումային վերջին օրը մեդալի համար գոտեմարտի գորգ դուրս եկավ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Մեր ըմբիշը մեկնարկում պարտվել էր ղրղզ ըմբիշի: Վերջինս հասել էր եզրափակիչ, ինչ արդյունքում Անդրեասյանը սփոփոիչ գոտեմարտերի հնարավորություն ստացավ: 2 գոտեմարտում էլ Արմանը հաղթեց ու բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն ստացավ:

Բրոնզե մեդալի համար պայքարում Արմանը 0-6 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ժերբաևին:

Հիշեցնենք, որ Արմանը Եվրոպայի առաջնության և աշխարհի անհատական գավաթի խաղարկության երրորդ մրցանակակիր է: