Ինտերի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ՄՅՈՒ


16:01 , 5 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը հայտնվել է անգլիական գրանդների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta Dello Sport-ը, խոսքը «Տոտենհեմի» և «Մաչեսթեր Յունայթեդի» մասին է։ Խորվաթ կիսապաշտպանի և իտալական ակումբի միջև պայմանագրի ժամկեը լրանում է 2022 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում Բրոզովիչը մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։