Կոուտինյոն կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ


21:39 , 4 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Տոտենհեմը»: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:

Հաղորդվում է, որ կատալոնացիները հույսը չեն դնում ֆուտբոլիստի վրա եւ կցանկանային բաժանվել նրանից:

Անգլիական ակումբի ղեկավարները կարծում են, որ բրազիլացին կարող է ուժեղացնել իրենց թիմը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո: