Պաշտպանության նախարարը ՀՀ–ում ԵՄ դեսպանին ասել է, որ Ադրբեջանն իրադրությունն ապակայունացնող գործողություններ է անում


19:31 , 4 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ