Սերժ Օրիեն ազատ գործակալի կարգավիճակով կարող է հայտնվել իսպանական ակումբում


20:15 , 4 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրիեն կարիերան կարող է շարունակել «Վիլյառեալի» կազմում։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան, «դեղին սուզանավի» ղեկավարությունը ցանկանում է ակումբի կազմում տեսնել 28-ամյա ֆուտբոլիստին, որն այս պահին ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցում են տեղափոխության շուրջ։ Օրիեի վերջին ակումբը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որտեղից պաշտպանը հեռացել է անցած ամռանը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 20 միլիոն եվրո։