Տուխելը խոսել է Սաուլի մասին


17:45 , 4 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կիսապաշտպան Սաուլ Նիգեսի հետ կապված իրավիճակի մասին:

Լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո նա միայն մեկ հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում:

«Նա մոտ էր մեկնարկային կազմում հայտնվելուն: Բայց ես որոշեցի նրան թողնել, քանի որ մենք սպասում էինք մրցակցի, որը ճնշում կգործադրեր:  Նա չպետք է անհանգստանա դրա համար», – Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը:

26-ամյա կիսապաշտպանը «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Չելսի» 2021 թվականի սեպտեմբերի 1-ին: