Մեկնարկել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը


16:30 , 4 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Իրանում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Իրանական Mehr լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ արտգործնախարարների հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս:

Երկու երկրների ԱԳ նախարարները նաև հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: