Իրանը կարող է մասնակցել Որոտանի հատվածը շրջանցելու համար Տաթևի ճանապարհի կառուցմանը


13:50 , 4 հոկտեմբեր, 2021

Aysor.am-ը գրում է.

Իրան-Հայաստան ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը:

Ըստ իրանական Mehr լրատվական գործակալության, Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրենն այսօր այցելելու է Հայաստան՝ Տաթևի այլընտրանքային ճանապարհի նախագծին ծանոթանալու համար։

Նախատեսված է քննարկել Տաթևի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցը: