«Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում». Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում


11:37 , 4 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Դերասանուհի Անաիս Սարդարյանը երկրորդ անգամ կմայրանա։ Այդ մասին նա հայտնել է ինստագրամյան էջում՝ նոր ֆոտոշարքից լուսանկարներ հրապարակելով։

«Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,- գրել է Անաիսը: