Armsport.am-ը գրում է․
61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տարել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնությունում:
Քառորդ եզրափակչում 21-ամյա ըմբիշը գոտեմարտել է 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ և 8-2 հաշվով հաղթանակ տարել: Այս հաղթանակի շնորհիվ Հարությունյանը դուրս է եկել ԱԱ-ի կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը կմրցի ամերիկացի Դեյսոն Դուեյնի հետ:
Արսենը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 18-10 հաշվով առավելության հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ: