Հունաստանի իշխանությունները մտադիր են վերականգնել Թուրքիայի հետ զբոսաշրջային հաղորդակցությունը


15:53 , 2 հոկտեմբեր, 2021

Panorama.am-ը գրում է.

Հունաստանի իշխանությունները պատրաստվում են վերականգնել համաճարակի պատճառով ընդհատված Թուրքիայի հետ լաստանավային ծառայությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Կառավարությանը կից COVID-19-ի դեմ պայքարի փորձագիտական կոմիտեն թույլատրել է Թուրքիայից նավերի ժամանումը: Ինչպես SKAI ռադիոյի եթերում հայտարարել Է Հունաստանի զբոսաշրջության նախարար Վասիլիս Կիկիլիասը, այդ երկրի նավահանգիստներից դուրս եկող ինքնաթիռները կարողանալու են մտնել թուրքական Կուշադասներ և Գալատա:

Միայն այս երկու թուրքական նավահանգիստներն են համապատասխանում եվրոպական արձանագրություններին և սանիտարական անվտանգության պահանջներին։