«Երդվում եմ, չեմ պատրաստվում նախագահ լինել մինչև մահ». Լուկաշենկոն ասել է՝ երբ պատրաստ կլինի լքել պաշտոնը


13:09 , 2 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է՝ երբ պատրաստ կլինի լքել իր պաշտոնը: Ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նա խոստացել է, որ չի պատրաստվում նախագահել «մինչև մահ»:

«Երդվում եմ, որ նախագահ չեմ լինի մինչև մահ: Երդվում եմ. ամեն ինչ կախված կլինի Բելառուսում իրավիճակից», - նրա խոսքը մեջբերում է ԲելՏԱT լրատվական գործակալությունը:

Նա ընդգծել է, որ կլքի պաշտոնը, եթե «Արևմուտքի հովանավորները» չմիջամտեն Բելառուսի գործերին, և երկիրն իրեն վստահ զգա որպես անկախ ինքնիշխան պետություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: