Թուրքիան Ուկրաինայում կկառուցի Bayraktar անօդաչուների սպասարկման կենտրոն. Զելենսկին հայտարարել է, որ «երախտապարտ է Էրդողանին»


00:38 , 30 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Ուկրաինան և Թուրքիան համագործակցության հուշագիր են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու սարքերի կառուցման և համատեղ ուսուցման և փորձարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, գրում է news.liga.net-ը:

Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և «Բայրաքտար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը: Ստորագրմանը ներկա էր նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հուշագրի շրջանակում «Բայրաքթար»-ը պետք է Կիևի մերձակայքում կառուցի անօդաչու սարքերի սպասարկման կենտրոն: Հետագայում նախատեսվում է նման կենտրոններ կառուցել այլ վայրերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ