«Մենք հույսեր ունեինք». երգչուհի Զառան՝ Հայկոյի մահվան մասին


19:15 , 29 սեպտեմբեր, 2021

News.am-ը գրում է․

Էստրադային երգչուհի, դերասանուհի եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զառա Մգոյանը տխրությամբ է արձագանքել հայ երգիչ Հայկո Հակոբյանի մահվան լուրին։

«Շատ եմ ափսոսում։ Մենք այնքան հույս ունեինք»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է նա։

Ընկերների ու գործընկերների համար ծանր է արտիստի կորուստը։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում ի հիշատակ արտիստի հրապարակումներ են արել Ժաննա Լեւինան, Ղեւոնդ Անդրեասյանը եւ հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։