Ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին. Կարո Քոչարյան


18:50 , 29 սեպտեմբեր, 2021

Aysor.am-ը գրում է․

Ադբեջանցիները մեծաքանակ տեխնիկա են կենտրոնացրել և լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Նա նշեց, որ շինարարությունը նկատել է այսօր, երբ մի միջոցառման մասնակցելու նպատակով գնալիս է եղել Որոտան գյուղ։

«Հարյուր տոկոսով չեմ կարող ասել՝ ինչ են կառուցում, բայց հավանական է, որ ինչ-որ տերմինալ է։ Կառուցվածքն այն ձևի է, որ մեքենաները մի կողմից պետք է մտնեն, մյուս կողմից դուրս գան։ Ժամանակին այդ հատվածում եղել է ասֆալտ-բետոնի գործարան, որի շենքը հիմա ադրբեջանցիները վերակառուցում են։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ