ԱՀԿ-ն աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի 10% նվազում է արձանագրել


18:00 , 29 սեպտեմբեր, 2021

Panorama.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի թիվը նվազել է 10%-ով: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի շաբաթական զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 26-ը գրանցվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 3.3 միլիոն նոր դեպք և հիվանդությունից մահացածների ավելի քան 55.000 դեպք: Դրանց մեծամասնությունն արձանագրվել են Մերձավոր Արևելքում (17%), Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում (15%), Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (14%):

ԱՀԿ-ն նաև նախազգուշացրել է ձմռանը դեպքերի հավանական աճի մասին: