Երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. ՀՀ առողջապահության նախարարություն


14:36 , 29 սեպտեմբեր, 2021

Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:
Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին: