13:24 , 29 սեպտեմբեր, 2021
Միջինը ամեն ժամ 1-2 մեր հայրենակից է մահանում covid 19-ի հետևանքով. այդ թվում՝ տաղանդավոր, այս երկրին ու ժողովրդին պիտանի, արդյունք ստեղծող անհատներ:
Հայկոյին բոլորս էինք սիրում. դրա համար է ափսոսանքին միախառնված ցավը մեծ:
Մյուսների մահը համեմատաբար հեռու է թվում, օտար, արդեն ինչ-որ տեղ՝ բնական դարձած... մինչև ողբերգությունը չի հասնում քեզ ու քո անմիջական շրջապատին:
Մեր համատարած անպատասխանատվության, գավառամտության, անգրագիտության և մակերեսայնության հետևանքներն են:
Սա է իրական աղետը...