Մեսսին և Բենզեման՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր


12:58 , 29 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզցիների կազմում իր նորամուտի գոլը խփեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2-0):

Մեսսիին հաջողվեց կրկնել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի նվաճումը, որը նա ևս սահմանել էր երեկ՝ «Շերիֆի» դեմ խաղում (1-2):

Ֆրանսիացին և արգենտինացին դարձել են պատմության մեջ առաջին ֆուտբոլիստները, ովքեր 17 անընդմեջ մրցաշրջանում գոլ են խփել Չեմպիոնների լիգայում: