Սեւանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով


12:33 , 29 սեպտեմբեր, 2021

Սեւանա լիճը 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 54 սանտիմետր բարձրության վրա։

Արձանագրված նիշը 10 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն օրվա դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից 2021 թվականի ընթացքում բաց է թողնվել 227 միլիոն խորանարդ մետր ջուր։ Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 139 միլիոն 837 հազար խորանարդ մետր ջուր։