Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն


17:56 , 28 սեպտեմբեր, 2021

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

«Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար»,- գրել է վարչապետի տիկինը սոցցանցի իր էջում: